Հայերեն   English   Русский  

​Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընին «չափազանց վտանգավոր անձ» է անվանել


  
դիտումներ: 203

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «չափազանց վտանգավոր անձ» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա անխոհեմ առաջնորդ է և շատ վտանգավոր մարդ: Սակայն նա այն մարդն է, որն արդյունավետ վերահսկողություն ունի Հյուսիսային Կորեայի վրա, և նա այն մարդն է, որն օժտված է Հյուսիսային Կորեան միջուկային զենքից ազատ գոտու վերածելու լիազորություններով », - ասել է նախագահը The Washington Post պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը ամերիկացի ուսանող Օտտո Վորմբիերի մահվանից հետո ԿԺԴՀ-ին մեղադրել էր մարդու իրավունքների խախտման մեջ:

Իսկ ապրիլի վերջերին ամերիրկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին խորամանկ էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: