Հայերեն   English   Русский  

Լավագույն էսսեի մրցույթ՝ ուսանողների համար


  
դիտումներ: 7925

Օքսֆամի հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ուսանողների համար լավագույն էսսեի մրցույթ է հայտարարում՝ առաջարկով/նորարարական գաղափարներով/տեսլականով ներկայացնելու, թե ինչպես կարելի է լավագույնս լուծել Պարենային անվտանգության խնդիրները՝ մանր ֆերմերային տնտեսությունների հզորացման միջոցով:

Ուսանողները կարող են ընտրել առաջարկվող թեմաներից մեկը, ծանոթանալ վերջին ուսումնասիրություններին և մշակել 5 էջանոց էսսե գուղատնտեսական համագործակցության, գենդերային հարցերի և պարենային անվտանգության կամ առևտրի ազատականացման մասին:

Մրցույթին ներկայացվող աշխատանքները կգնահատի Գյուղատնտեսության նախարարության և Օքսֆամի ներկայացուցիչ փորձագետներից կազմված հանձնաժողովը:

Մրցույթի անցկացման պայմանների և դրույթների մասին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.foodsecuritysc.com

Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է: Երեք հաղթողները կհայտարարվեն հուլիսին:

https://www.facebook.com/OxfaminArmenia/photos/gm.461343890868034/865055863635412/?type=3&theater





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: