Հայերեն   English   Русский  

Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանին համոզողներ կան, թե չկան, ես համոզողների մեջ չկամ. Կարեն Կարապետյան


  
դիտումներ: 298

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավորները փորձում են ամեն կերպ հասկանալ` Կարեն Կարապետյանն է լինելու վարչապետ 2018-ից հետո, թե ոչ:

Նիկոլ Փաշինյանը վարչապետին հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2014 թվականի խոսքերը

«Եվ ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա, ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»:

Փաշինյանը նշեց, որ կա տպավորություն, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սկսել են Սերժ Սարգսյանին «համոզել», որ նա, այնուամենայնիվ, փոխի մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում:

«Ուզում եմ հասկանալ` դուք այդ համոզողների թվում եք, թե ոչ և ընդհանրապես կհամաձայնե՞ք արդյոք 2018թ. կառավարությունում լինել ասենք փոխվարչապետ, կամ նախարար...»,-վարչապետին հարցրեց Փաշինյանը:

«Այս հարցը մի քիչ էլ կոռեկտության դաշտի մեջ է, ես դրա համար ուզում եմ, որ ճիշտ հասկացված լինի: Ես չեմ կարող պնդել, որովհետև, հենց պնդում ես՝ միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, էս պատասխանը բավարա՞ր է: Ինչպես դուք եք ձևակերպել, համոզողների մեջ ես կա՞մ, ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե չկան, ես համոզողների մեջ չկամ»,-պատասխանեց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: