Հայերեն   English   Русский  

​Եթե սկուտեղի վրա Արցախը մատուցենք Ադրբեջանին, չի հրաժարվի. Կարեն Վրթանեսյան


  
դիտումներ: 584

Հայ-ադրբեջանական պատերազմը չի ավարտվել, և դրա ապացույցը միայն ապրիլյան պատերազմը չէ:

Դեռևս 2014 թվականի օգոստոսի իրադարձություններից հստակ հասկանելի էր, որ Ադրբեջանն ընտրել է ռազմական գործողությունների ճանապարհը, որը, ըստ նրա, սադրանք անվանել էլ չի կարելի: Այսօր Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց’‘Ռազմինֆո’‘ կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Փորձագետի խոսքով`այս պահին շփման գծում բավականին աշխատանքներ են տարվել, սակայն դրանք հիմնականում դիվերսիոն ներթափանցման փորձեր կանխարգելող են: Հրետանային հարվածներից տեսախցիկները և այլ մյուս մեթոդները չեն պաշտպանի: Հիմա մենք ավելի վաղ ենք արձանագրում հակառակորդի զորքերի տեղաշարժը, օգուտն ակնհայտ է, քանի որ փետրվարի 25-ի դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանն այլևս նման փորձ չի արել: Սակայն սա դեռ չի նշանակում, որ մենք 100 տոկոսով պաշտպանված ենք, քանի որ երկու կողմերն էլ իրենց հնարավորությունները զարգացնում են’‘,- ասաց փորձագետը:
Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ այժմ Ադրբեջանն առաջնորդվում է ոչ թե դիվերսիոն ներթափանցման փորձերով, այլև օգտագործում է հրետանային միջոցներ: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունների մասին` փորձագետը նշեց, որ ադրբեջանական հասարակությունը բավականին վատ էր ընդունել դրանք:
''Ադրբեջանը լայնածավալ պատերազմի չի գնա, կգնա հյուծող պատերազմի ճանապարհով: Նրա գնահատմամբ՝ փաստն այն է, որ Հայաստանը պետք է հույսը դնի միայն իր զինված ուժերի ու տնտեսական զարգացման վրա: Ինչ վերաբերում է միջազգային ճգնաժամային խմբի գնահատականներին, իմ համար այդ գնահատականները նորություն չեն: Նրանք միշտ սենսացիոն ոճ են ունեցել, բայց նկատենք, որ նրանք ապրիլյան պատերազմի համար բան չէին կանխատեսել: Լայնածավալ ռազմական գործողությունների Ադրբեջանը չի գնա, նման ռիսկի չի գնա, քանի որ իրենց նավթուղին մեր սահմանից 20 կմ հեռավորության վրա է: Եթե սկուտեղի վրա Արցախը մատուցենք Ադրբեջանին, չի հրաժարվի, սակայն լայնամասշտաբ պատերազմ չի լինի, թեպետ կարող են լինել ավելի խոշոր ռազմական գործողություններ, ինչպես ապրիլին էր’‘,- ասաց Կարեն Վրթանեսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: