Հայերեն   English   Русский  

ԵԱ. Տոնականյանը պարտվեց քառորդ եզրափակչում, Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ապահովեց


  
դիտումներ: 719

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգքաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին:

Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Երեկոյան ռինգ դուրս եկավ նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, սակայն պարտություն կրեց:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ:

Եզրափակչի համար մենամարտը կկայանա հունիսի 23-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: