Հայերեն   English   Русский  

«Իսլամական պետության» անկումը զուգորդվում է նաև նրա խորհրդանիշների «վախճանով»


  
դիտումներ: 384

Այն, որ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումն աստիճանաբար մոտենում է իր «վախճանին»՝ համենայն դեպս այն ձևաչափով, որով այն գործում էր վերջին 3 տարիների ընթացքում, արդեն տեսանելի ապագայի հարց է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Ինչն է հետաքրքիր՝ տառացիորեն ընդամենը մի քանի օրից 3 տարին բոլորող մերօրյա «խալիֆայության» ամկումը զուգորդվում է նաև նրա կարևորագույն խորհրդանիշների «վախճանով»: Ընդամենն օրեր առաջ ՌԴ ՊՆ-ը հայտարարեց ԻՊ-ի առաջնորդի՝ «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի վնասազերծման մասին (ԻՊ-ի պարագլխի սպանության մասին նախկինում ևս մի քանի անգամ հայտարարվել է, և այս վերջին տեղեկատվությունը նույնպես դեռևս վերջնականապես չի հաստատվել), իսկ նախօրեին համացանցում ակտիվորեն տարածվեցին տեսանյութեր՝ ահաբեկչական խմբավորման համար բավականաչափ կարևոր Մոսուլի Ալ-Նուրի Մեծ մզկիթի պայթեցման վերաբերյալ:
1172-1173թթ. Սելջուկյան սուլթանության հայտնի կառավարիչներից՝ Նուր ալ-Դին ալ-Զինքիի կողմից կառուցված այս մզկիթում 2014 թ. հունիսի 29-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ ալ-Բաղդադին հայտարարել էր Իրաքի և Սիրիայի որոշ հատվածներում մերօրյա «խալիֆայության» հիմնադրման և դրա՝ «Իսլամական պետություն» անվանակոչման մասին՝ հայտարարելով նաև կառույցի բավական ամբիցիոզ տարածքային հավակնությունների մասին:

Այսուհանդերձ, պարզ էր, որ մերօրյա աշխարհում այդօրինակ կառույցները գոյության հնարավորություն չունեն, իսկ նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի շարք դերակատարների քաղաքական շահերով պայմանավորված ծայրահեղական կառույցի առժամանակյա հաջողություններն ընդամենը ժամանակի հարց են...

Գրառմանը կցված տեսանյությում Ալ-Նուրի մզկիթի պայթեցման գործողությունն է. ի դեպ, ԻՊ-ը պնդում է, որ Մեծ մզկիթը ոչնչացվել է ամերիկյան օդուժի ռմբահարման հետևանքով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: