Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը թողարկած կոսմետիկայի պարագաների շնորհիվ մեկ ժամում 14 միլիոն դոլար է վաստակել


  
դիտումներ: 611

Նախորդ շաբաթ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի թողարկած կոսմետիկայի սեփական հավաքածուն արդեն վաճառքում էր հայտնվել:

Եվ այժմ արդեն Քիմը կարող է չանհանգստանալ, որ կրտսեր քույրը` Քայլի Ջեները, շատ ավելի հաջողակ գործարար կին է, քան ինքը: Գրում է Popcornews.ru-ն:

Քարդաշյանի թողարկած կոսմետիկայի հավաքածուի 300000 պարագաներն ամբողջությամբ վաճառվել են մեկ ժամից պակաս ժամանակահատվածում:

Այդպիսով` Քիմին հաջողվել է գրեթե 60 րոպեների ընթացքում 14,5 միլիոն դոլար վաստակել:

Կոսմետիկայի պարագաների վաճառքի մեկնարկից բառացիորեն րոպեներ անց Քիմն արդեն ստիպված է եղել թվիթերում գրառում կատարել և հայտնել, որ մաշկի բաց և մուգ երանգների համար նախատեսված պարագաներն արդեն ամբողջովին սպառվել են: Իսկ արդեն մեկ ժամ անց թողարկված ամբողջ տեսականին է սպառված եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: