Հայերեն   English   Русский  

Ավտոմեքենան ընկել է Գառնու ձորը.երկու երիտասարդ մահացել են (լրացված)


  
դիտումներ: 571

Հունիսի 25-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի երկու փրկարարական ջոկատ:

Պարզվել է, որ «Մուշեղի ձոր» կոչվող հանգստյան գոտու մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 25 XX 522 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 600 մ) հարակից ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1996 թ. ծնված Ն. Հ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 200 մ հեռավորությունից 1995 թ. ծնված Լ. և 1985 թ. ծնված Ռ. Հ.-երին մոտեցրել (300 մ) են շտապօգնության ավտոմեքենաներին, որոնք հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները 1987 թ. ծնված Ա. Կ.-ի և 1998 թ. ծնված Գ. Մ.-ի դիերը մոտեցրել (մոտ 270 մ) են շտապօգնության ավտոմեքենաներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: