Հայերեն   English   Русский  

Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է


  
դիտումներ: 21615

1997-ին Տնտեսական ու սոցիալական խորհրդի ռեկոմենդացիայով ՄԱԿ ԳՎ-ն հունիսի 26-ը հռչակել է Կտտանքների զոհերի աջակցության միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)։

Այդ օրվա նպատակն է պայքարել հանուն կտտանքների վերացման ու 1984-ին ընդունված՝ Կտտանքների ու այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության դեմ հռչակագրի արդյունավետ իրականացման։

Կտտանքները միջազգային իրավունքի տեսակետից հանցագործություն են համարվում ։ Բոլոր համապատասխան փաստաթղթերում կտտանքները խստորեն արգելվում են ու չեն կարող արդարացվել որեւէ հանգամանքում։ Ոչ մի հանգամանք ՝լինի դա պատերազմ, թե պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն, թե որեւէ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել կտտանքները։ Կտտանքները չեն կարող արդարացվել նաեւ վերադաս ղեկավարի կամ պետական իշխանության հրամաններով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: