Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի զորավարժություններից հայկական զինված ուժերը համապատասխան եզրակացություն են կատարել


  
դիտումներ: 513

Ադրբեջանը վերջերս անցկացրել է զորավարժություն, որի ընթացքին հայկական կողմն ամբողջությամբ հետևել է:

Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտՄովսես Հակոբյանը:

«Մենք ամբողջությամբ հետևել ենք, թե ինչ միջոցառումներ են իրականացվել և կատարել ենք համապատասխան եզրակացություններ»,- ասաց Հակոբյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի վերջերս ռուսական կողմից Ադրբեջանին սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը, Մովսես Հակոբյանը նշեց, որ այդ հարցով գլխավոր շտաբը չի զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքական լիազորությունը, որն էլ իր արձագանքը կտա:

Վերջում անդրադառնալով մամուլում՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին հրապարակումներին, ԳՇ պետն ասաց, որ տեղյակ չէ այդ հրապարակումներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: