Հայերեն   English   Русский  

​Կրակել` ժամանակ առ ժամանակ ավելի մեծ ծավալի էսկալյացիայի գնալով. Սա է Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը. քաղաքագետ


  
դիտումներ: 1269

«Կովկաս»ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` բավական բարդ է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում թե շփման գծում, և թե բանակցային գործընթացում նոր բան ակնկալելը:

«Տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանը նման մարտավարություն է որդեգրել բավական վաղուց. այն է`կրակել` ժամանակ առ ժամանակ ավելի մեծ ծավալի էսկալյացիայի գնալով: Համանախագահները, միջազգային հանրությունն այդ մարտավարությունը կանգնեցնելու հնարավորություն չունեն:Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի է ՝փոխել է աշխատաոճը։ Միջնորդներն արդեն մի քանի տարի չեն զբաղվում հակամարտության կարգավորման փորձերով։ Փոխարենը փորձում են ոչ թե կարգավորել խնդիրը, այլ նվազագույնի հասցնել բռնությունը և որպես լավագույն տարբերակ՝այն նվազեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, ընդհանրապես, քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ: «Ղարաբաղում լուրջ սրացման նոր փորձերի հավանականությունը կախված է Բաքվի ֆինանսներից: Վերջին մի քանի տարում Ադրբեջանը սպառազինությունների վրա մոտ 20 մլրդ դոլար է ծախսել։ Այդ փորձը կրկնելու համար առնվազն պետք է, որ նման միջոցներ լինեն։ Այլ բան է, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը նախկինի պես ֆինանսական այդքան անկախություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ միջազգային խաղացողներն ավելի շատ հնարավորություններ կունենան Բաքվի վրա ճնշում գործադրելու համար>>,- ամփոփելով` ասաց քաղաքագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: