Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ-ի քաղաքական խումբը անվստահություն հայտնեց Ագրամունտին


  
դիտումներ: 1385

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ձայների մեծամասնությամբ քվեարկել Է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին:

Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է կազմակերպության աշխատակազմի մի աղբյուր: «Մեծամասնությունը քվեարկեց Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին»,-ասել Է նա՝ հրաժարվելով նշել ստույգ թվեր:

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ անվստահության քվեի օգտին քվեարկել Է 38 պատգամավոր, դեմ՝ 26-ը: Ձեռնպահ են մնացել երկուսը:

Ավելի վաղ ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմնի՝ Բյուրոյի նիստում, ոչ մի հատուկ հայտարարություն չի արվել Ագրամունտի հետ կապված իրադրության վերաբերյալ: Ապրիլյան նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ի ղեկավարը սխալ Է համարել իր մարտյան ուղեւորությունը Սիրիա, դրանից անմիջապես հետո եվրախորհրդարանականները պահանջել են քվեարկություն անցկացնել անվստահության քվեի շուրջ: Սակայն կազմակերպության կանոնակարգը ընտրովի պաշտոններից, մասնավորապես ԵԽԽՎ-ի ղեկավարի պաշտոնից, հեռացման մեխանիզմներ չի ենթադրում: Նա կարող Է պաշտոնը թողնել միայն կամավոր:

Նստաշրջանի աշխատանքի վերջին օրը ԵԽԽՎ-ի կանոնադրային մարմինը որոշել Է, որ Ագրամունտը չի կարող հայտարարություններ անել եւ ուղեւորությունների մասնակցել Վեհաժողովի անունից: Բյուրոն կանոնակարգի հանձնաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասկեին հանձնարարել Է պատրաստել փաստաթղթի նախագիծ, որում արծարծվում Է Վեհաժողովի կողմից ԵԽԽՎ-ի կանոնակարգում ուղղումներ կատարելու հնարավորությունը՝ խոսնակի պաշտոնազրկման ընթացակարգ սահմանելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: