Հայերեն   English   Русский  

​Պապարացիները Քիմ Քարդաշյանին դստեր հետ Կալաբասասում են նկարահանել. Լուսանկարներ


  
դիտումներ: 5241

Վերջին երկու շաբաթների ընթացքում Քարդաշյան-Ուեսթ աստղային ընտանիքում երկու նշանակալի իրադրաձություն է տեղի ունեցել` հունիսի 15-ին Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը` Նորթը, չորս տարեկան է դարձել, իսկ հունիսի 21-ին մեկնարկել է հեռուստաաստղի թողարկած KKW Beauty կոսմետիկայի հավաքածուի վաճառքը: Գրում է Elle.ru-ն:

Հատկանշական է, որ Քիմ Քարդաշյանի թողարկած կոսմետիկայի պարագաները անհավանական հաջողություն են գրանցել և բառացիոերն ամբողջությամբ վաճառվել մեկ ժամից պակաս ժամանակահատվածում, ինչի շնորհիվ հեռուստաաստղը 14 միլիոն դոլար է վաստակել:

Իսկ կոսմետիկայի թողարկման պատճառով խիտ աշխատանքային գրաֆիկը Քիմին բավական երկար ժամանակ թույլ չէր տալիս ժամանակ անցկացնել սիրելի դստեր հետ:

Հենց այդ պատճառով Քիմը նախօրեին որոշել է ամբողջ օրը դստերը նվիրել և նրա հետ Կալաբասասում Color Me Mine տոնին մասնակցել:

Հիշեցնենք, որ Քիմը և Քանյեն նաև կրտսեր որդի ունեն: Իսկ արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` զույգն օրեր առաջ պայմանագիր է կնքել փոխնակ մոր հետ և շուտով նրանց ընտանիքում կրկին համալրում է սպասվում:

Քիմ-Նորթ

Քիմ-Նորթ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: