Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփը համացանցի ամենաազդեցիկ անձանց վարկանիշում է հայտնվել


  
դիտումներ: 1833

Ամերիկյան Time ամսագիրը երրորդ անգամ կազմել է համացանցում ամենաազդեցիկ անձանց վարկանիշը: Թեկնածուների ընտրության չափանիշներից են դարձել նրանց ազդեցությունը սոցիալական ցանցերի վրա և տեղեկությունները տարածելու ունակությունը: Գրում է Vesti.ru-ն:

Time ամսագրի վարկանիշում հայտնվել են Քիմ Քարդաշյանը, Ռիհանան, Դոնալդ Թրամփը, Քեթի Փերին, Քրիսի Թեյգանը, Սիրիայի Հալեպ քաղաքից բլոգեր դարձած մի աղջնակ և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Ամսագրի խմաբագրության խոսքով` վարկանիշում հայտնվել են այն անձինք, որնոք «համաշխարհային ազդեցություն ունեն» սոցիալական լրատվամիջոցների վրա և կարող են տոն ու ուղղություն հաղորդել համաշխարհային տեղեկություններին:

Ամսագիրն ԱՄՆ-ի նախագահին թվիթերում ամենամեծ թվով հետևորդներ ունեցող առաջնորդ է ճանաչել:

Թրամփի կարծիքով` թվիթերն իր համար ծայրաստիճան կարևոր գործիք է, որը թույլ է տալիս իր ուղերձներն այնպես փոխանցել, ինչպես ինքն է անհրաժեշտ համարում:

Սակայն ամսագիրը նաև նշել է, որ նույն սոցիալական ցանցում երբեմն Թրամփի արած գրառումները վնասում են անձամբ նրան, ինչպես օրինակ եղավ գաղտնալսելու չհիմնավորված ապացույցների մասին գրառման դեպքում:

Բացի այդ քննադատներն ուշադիր ուսումնասիրում են նրա հին գրառումները և անհապաղ ուշադրության արժանացնում դրանք, եթե նախագահը հակասում է իր նախկին հայտարարություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: