Հայերեն   English   Русский  

​Թայվանում չծերացող կանանց ընտանիք են հայտնաբերել


  
դիտումներ: 4446

Թայվանում մի ընտանիք է հայտնաբերվել, որում ապրող կանայք չեն ծերանում: Ընդ որում` չափազանց երիտասարդ տեսք ունեն այդ ընտանիքի ոչ միայն երեք դուստրերը, այլ նաև նրանց մայրը: Գրում է Vesti.ru-ն:

Նրանցից առաջինը համացանցում հայտնիություն ձեռք բերել է ինտերիերի դիզայներ և բլոգեր 41-ամյա Սյույ Լուերը:

Այնուհետև պարզվել է, որ նրա երկու կրտսեր քույրերը` 40-ամյա Ֆեյֆեյը և 36-ամյա Շերոնը, ևս իրենց տարիքից երկու անգամ երիտասարդ տեսք ունեն:

Daily Mail պարբերականի փոխանցմամբ` աղջիկների 63-ամյա մայրը ևս 30 տարեկանից ոչ մեծ կնոջ տեսք ունի:

Սյույի ընտանիքը չի թաքցնում իրենց «մշտական երիտասարդության գաղտնիքը» և սիրով բոլորի հետ կիսվում, որ դրա գլխավոր պատճառը շատ ջուր խմելն է, գազավորված ըմպելիքներից խուսափելը, թարմ բանջարեղեն օգտագործելը և մաշկը մշտապես խոնավացնելը:

Թայվանում այս կանանց «սառեցված տարիների ընտանիք» են անվանում:

Համացանցում այս ընտանիքի անդամ բոլոր կանայք բավական հայտնի են, քանի որ սոցիալական ցանցերում բազմաթիվ հետևորդներ ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: