Հայերեն   English   Русский  

«Շուկան է որոշում. մենք չենք կարող կոորդինացնել ծիրանի գինը». Իգնատի Առաքելյան


  
դիտումներ: 11014

Կառավարության նիստից հետո այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զրուցեց լրագրողների հետ՝ անդրադառնալով ծիրանի մթերման գնին:

«Դրանք շուկայական հարաբերություններ են: Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել այդ գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևէ օրենքի», - ասաց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, որ կա տեղեկություն ըդտ որի՝ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նախարարը հարցրեց՝ արդյո՞ք հիմնավորված է այդ տեղեկությունը . :Կա հակամրցակցային կոմիտե, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա պայմանավորվածություն, որ գինը արհեստականորեն գցում են:Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով՝ անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է, նվազել է: երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի: Ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ, գինը կնվազեր: Եղավ նաև բնակլիմայական միջամտությունը, սեզոնը ուշ եկավ և մենք ընկանք էժան ժամանակահատված»:

Այն հարցին, թե ինչ փոխհատուցում է տվելու կարկուտից տուժած գյուղացիներին, նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս Կենտրոնական բանկն իր կողմից սկսել է տուժածների վարկային գործերի ուսումնասիրության աշխատանքները, մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու համար, իսկ հողի հարկի, ջրի վարձի հարցն էլ ուսումնասիրվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և կառավարությունում:

« Միայն ապահովագրական համակարգի ներդրումով մենք կարող ենք խոսել փոխհատուցման և գյուղացիական տնտեսությունների ավելի լավ կյանքի, կամ ավելի ապահովված տնտեսության մասին: 2018 թվականից սկսելու ենք պիլոտային ծրագիրը, երեք տարի է տրված, փորձելու ենք ավելի արագ անել, բայց քանի որ դա Գերմանիայի հետ համատեղ ծրագիր է, իրենց հետ պետք բանակցենք, թե որքան արագ կարող ենք», - ասաց Իգնատի Առաքելյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: