Հայերեն   English   Русский  

​Պարտություն սեփական հարկի տակ, սևամորթ շիրակցիների անարդյունք պայքարը


  
դիտումներ: 1094

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղումը Գյումրիի ՛՛Շիրակը՛՛ սեփական հարկի տակ հյուրընկալել էր Սլովենիայի ՛՛Գորիցային՛՛: Հորդառատ անձրևի տակ Գյումրու քաղաքային մարզադաշտում ՛՛Շիրակն՛՛ իր ուժերը չափեց ՛՛Գորիցայի՛՛հետ:

Խաղը մեկնարկեց հյուրերի ակտիվությամբ, սկսած առաջին րոպեներից ՛Գոր՛այի՛՛ ֆուտբոլիստները հաճախակի էին տիրապետում գնդակին: Առաջին խաղակեսում, 14 -րդ որպեին հյուրերն օգտագործեցին առիթը և գրավեցին շիրակցիների դարպասը: Միջին տարածությունից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ռիֆետ Կապիչը:

Սրան հաջորդեղ շիրակցիների ակտիվությունը, Մուսա Բակայոկոն տուգանային հարվածով փորձեց գնդակն ուղարկել հյուրերի դարպասը, սակայն այն ճիշտ պահին որսաց դարպասապահը: Գյուրերին գոլ խփելու առիթ ընձեռվեց նաև ՛՛Շիրակի՛՛ ամենաերիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստին՝ Վահան Բիչախչյանին, սակայն դարձյալ գնդակը հայտնվեց դարպասապահի ձեռքերում:

Կողներն ընդմիջման գնացին 0:1 նվազագույն հաշվով: Երկրորդ խաղակեսում ՛՛Շիրակը՛՛ փորձում էր ետ բերել բաց թողած գնդակը, սակայն հակագրոհների արդյունքում, խաղի 69-րդ րոպեին ՛՛Գորիցան՛՛ ՛՛Շիրակի՛՛ դարպասն ուղարկեց 2-րդ գնդակը: Կրկին գոլի հեղինակ դարձավ Ռիֆետ Կապիչը՞

՛՛Շիրակի՛՛ համար ոչինչ չփոխեց անգամ խաղի հիմնական ժամանակին ավելացված 3 րոպեն: Մրցավարի սուլիչից հետո 0:2 հաշվով Գյումրիի ՛՛Շիրակը՛՛ պարտվեց ՛՛Գորիցային՛՛, պատասխան խաղը թիմերի միջև կկայանա հուլիսի 6-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: