Հայերեն   English   Русский  

​Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին սկսել են ավելի շատ ժամանակ միասին անցկացնել


  
դիտումներ: 3016

Նախկին ամուսինները պլանավորում են ընկերական ժամադրության գնալ

Վերջին շրջանում նախկին ամուսիններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարաբերությունները բավական ջերմացել են, և նրանք սկսել են ավելի շատ ժամանակ միասին անցկացնել: Գրում է Elle.ru-ն:

Այսպես օրինակ` օրեր առաջ Փիթը չեղարկել է հանգստյան օրերի համար պլանավորված բոլոր գործերը, որպեսզի Լոնդոն մեկնի: Թեև երեխաների հետ հերթական հանդիպման համար Ջոլին իր թույլտվությունը դեռևս չի տվել, նախորդ հանգստյան օրերը Փիթը հենց նրա առանձնատանն է անցկացրել:

«Բրեդը Անջելինային շատ է խնդրում նոր հանդիպման մասին:Նա անգամ կարևոր ճանապարհորդություն է չեղարկել, որպեսզի կարողանա կրկին տեսնվել երեխաների հետ: Նա անձամբ չէր պատկերացնում, որ այդքան շատ է կարոտելու երեխաներին և հենց այդ պատճառով անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց կողքին լինի», - հայտնել է աղբյուրը:

Իսկ Ջոլիին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Բրեդը շատ պատասխանատու է դարձել, երբեք չի ուշանում մանկական տոնական միջոցառումներից, հաճելի անակնկալներ է մատուցում երեխաներին և միշտ պատրաստ է խնամել նրանց, երբ Անջելինան զբաղված է:

Աղբյուրները նաև հայտնել են, որ վեց երեխաներից ամենաշատը նրան Շայլոն է կարոտում, որը յուրաքանչյուր անգամ չի ցանկանում բաժանվել հորից և անդադար Ջոլիին հարցնում է, թե քանի օր է մնացել հոր հետ նոր հանդիպման համար:

Չնայած այն հանգամանքին, որ արևմտյան լրատվամիջոցները հայտնում են Փիթի և սուպերմոդել Էլ Մակֆերսոնի սիրավեպի մասին, դերասանին մոտ կանգնած աղբյուրները վստահություն են հայտնում, որ նա դեռևս պատրաստ չէ նոր հարաբերությունների, բացի այդ միշտ ուրախ է նախկին կնոջը տեսնելու կապակցությամբ և սկսել է առավել հաճախ մտածել ամուսնության վերականգման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: