Հայերեն   English   Русский  

​Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԻՊ-ի սպանված առաջնորդի լուսանկարները


  
դիտումներ: 1238

Համացանցում հայտնված լուսանկարները, որոնցում ենթադրաբար պատկերված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, հրապարակել են իրանական լրատվամիջոցները: Գրում է Vesti.ru-ն:

Ինչպես հայտնում է "Россия 24" հեռուստաընկերությունը, թեև պաշտոնապես այդ տեղեկությունը որևէ մեկը չի հաստատում, սակայն Ալ Բաղդադիի մահվան մասին լրատվամիջոցները նախկինում ևս հայտարարել են:

Այսպես օրինակ` հունիսի կեսերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդը և այլ 300 ահաբեկիչներ հնարավոր է սպանվել են ռուսական ռազմատիեզերական ուժերի իրականացրած օդային հարվածների հետևանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: