Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Քեյթ Միդլթոնը Gucci նորաձևության տան զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 2850

Քեմբրիջի դքսուհին այցելել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարան

Այսօր Մեծ Բրիտանիայի մշակութային կյանքում կարևոր օր է, քանի որ բացվել է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի նոր սրահը, որը վերջին 100 տարիների ընթացքում ամենամեծն է: Գրում է Elle.ru-ն:

Առաջինը Road Quarter սրահը տեսնելու համար թանգարան ժամանել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Իսկ դքսուհու ընտրած կերպարը շատերին հաճելիորեն զարմացրել է, քանի որ նա կարծես առաջին անգամ նախապատվություն տվել է Gucci նորաձևության տանը և միանգամից բազմաթիվ հաճոյախոսությունների և դրական արձագանքների արժանացել:

Նորաձևության տան վերջին հավաքածուի մեջ ներառված կարմիր շեշտադրումներով, սև-սպիտակ գույնի այս զգեստը ակնհայտորեն Ժակլին Քեննեդիի ոճից ոգեշնչված է ստեղծվել:

Կերպարը դքսուհին մարգարտյա գեղեցիկ ականջօղերով, կարմիր գույնի պայուսակով և սև գույնի կոշիկներով էր ավարտել:

Օրվա կերպար-Քեյթ Միդլթոն

Օրվա կերպար-Քեյթ Միդլթոն

Օրվա կերպար-Քեյթ Միդլթոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: