Հայերեն   English   Русский  

​Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը երկվորյակի են սպասում


  
դիտումներ: 3181

Ամուսինները շուտով երրորդ անգամ ծնող կդառնան

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են շատ երեխաներ ունենալ: Սակայն Քարդաշյանի երկու հղիություններից հետո պարզվեց, որ նա այլևս չի կարող մայրանալ: Գրում է Elle.ru-ն:

Իսկ ստեղծված իրավիճակից աստղային ամուսինները որոշել են փոխնակ մոր օգնությամբ դուրս գալ:

Վերջերս լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ աստղային զույգը պայմանագիր է կնքել փոխնակ մոր հետ:

Իսկ այսօր արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ փոխնակ մայրն արդեն հղի է և երկվորյակի է սպասում:

Աղբյուրները պատմել են, որ ամուսինները չափազանց երջանիկ են երկվորյակների ծնողներ դառնալու կապակցությամբ:

Սակայն Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի անդամներն այս տեղեկությունը չեն մեկնաբանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: