Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում մզկիթի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել


  
դիտումներ: 1689

Ֆրանսիայի Վոկլյուզ դեպարտամենտի Ավինյոն կոմունայում` մզկիթի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է La Provence պարբերականը, հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել:

Ներկայումս ոստիկանությունը բացառում է ահաբեկչության վարկածը:

Գրանցված միջադեպի երկու հիմնական վարկածներն են` երիտասարդների միջև վիճաբանության առաջացում և հաշիվների փակում: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ հրաձգությունը երկու տղամարդ են իրականացրել, որոնք դեպքի վայր ավտոմեքենայով են ժամանել և զինված եղել:

Պարբերականի տվյալներով` վիրավորվել է միջադեպի պահին դեպքի վայրում գտնվող չորս անձ: Միջադեպի հետևանքով տուժել են նաև մոտակայքում գտնվող բնակարանի երկրորդ հարկում բնակվող ընտանիքի 4 անդամները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: