Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 7952

Հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի հայկական երաժշտություն Հայաստանի հնագույն երաժշտւթյան «Տաղարան» համույթի կատարմամբ:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան: Ծրագրում` Նարեկացի, Խ. Ավետիսյան, Ս. Երկանյան: Մենակատարներ` Լուսինե Մարկոսյան (սոպրանո), Պերճ Քարազյան (տենոր), Հովսեփ Նշանյան (բարիտոն), Արտակ Ասատրյան (դուդուկ), Լուսինե Դավոյան (ուդ):

Հուլիսի 8-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում կներկայացվի Բ. Սլեյդի «Վերջին ծաղրածուն» կատակերգությունը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ժան Նշանյանի: Նկարչական ձևավորումը` Վահագն Թևանյանի: Գլխավոր դերերում՝ Հրաչյա Հարությունյան, Գոհար Իգիթյան, Լուիզա Ղամբարյան Էվելինա Շահիրյան, Արմեն Բարսեղյան, Լևոն Հախվերդյան, Նարինե Պետրոսյան:

Հուլիսի 9-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» մոնոներկայացումը: Բեմադրությունը՝ Դավիթ Հակոբյանի: Բեմականացման հեղինակ և դերակատար՝ Գրետա Մեջլումյան:

Հուլիսի 11-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի «Sale» տրագիկոմեդիան: Հեղինակ՝ Վիգեն Ստեփանյան: Միայնության պատճառները և դրան դիմակայելու ձևերը տարբեր են։ Սակայն երբեմն ցավը խեղդում է, անհրաժեշտ է ելք փնտրել։ Սրամիտ երկխոսությունների տակ թաքնված է տխրությունը։ Սակայն հույսը դեռ չի մարել, լույսը նշմարվում է։ Բեմադրիչ՝ Վիգեն Ստեփանյան: Նկարիչ՝ Դավիթ Մինասյան: Երաժշտական ձևավորումը՝ Վահե Հայրապետյանի: Դերասաններ՝ Վանիկ Մկրտչյան, Արմինե Անդրեասյան, Մխիթար Ավետիսյան, Կարինե Ջանջուղազյան, Արև Սանթրոսյան, Արմինե Պողոսյան, Վլադիմիր Հովհաննիսյան, Տաթև Ղազարյան:

Հուլիսի 11-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ՝ նվիրված Նունե Պետրոսյանի մանկավարժական գործունեության 30-ամյակին: Երաժշտական համարներով հանդես կգան Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ Արևիկ Տիգրանյանը (ուդ), Անահիտ Հակոբյանը (քանոն) և «Հայասա» մանկապարտեզի սաները: «Հայասա» մանկապարտեզի երաժշտական ղեկավար և նվագակցող` Նունե Պետրոսյան: Մուտքն ազատ է:

Հուլիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը: Ծրագրում ՝ Յոհաննես Բրամս․ Ջութակի կոնցերտ, Ալեքսեյ Շոր․ «Միայնակ նավակ»․ պիես ջութակի և նվագախմբի համար: Մենակատար` Մաքսիմ Վենգերով, ջութակ (Մոնակո): Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Հուլիսի 13-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Շոու No 3» երաժշտական ներկայացումը: Հեղինակ և բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան: «Շոու No 3»՝ երկու ժամ զվարճանք և հումոր, կատակներ և աճպարարություն, մի խոսքով՝ անմոռանալի տպավորություններ, երգ, պար, երաժշտություն և դարձյալ երաժշտություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: