Հայերեն   English   Русский  

Ոստիկանների համազգեստներ կարող ֆաբրիկայի աշխատավակիցները պահանջում են վճարել 8 ամսվա աշխատավարձերը


  
դիտումներ: 656

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները(140 անձ) արդեն չորս տարի է սպասում են իրենց աշխատավարձերին:

1995 թվականից ի վեր գործարանը զբաղվել է Ներքին գործերի աշխատակիցների համազգեստների ստեղծմամբ: 2013 թվականին ֆաբրիկան սննկացել է, իսկ աշխատակիցները չեն ստացել 8 ամսվա աշխատավարձ, որը յուրաքանչյուրի համար կազմում է 700. 000-ից մինչև 1 մլն դրամ:

Աշխատակիցների մեծ մասն, որն այսօր 50-ից բարձր տարիքում է գտնվում, գործազուրկ է և չունի որևէ եկամուտ, քանի որ չի հասել նաև կենսաթոշակի տարիքի:

«4 տարի է ՝ մենք ընկած ենք դռնեդուռ՝ կառավարությունից դատարան, Արդարադատության նախարարություն: Մեզ ամեն կողմից պնդում են, որ մեր փողը կտան: Արդադատության նախարարության ներկայացուցիչը մեզ ասաց, որ ֆաբրիկայի գույքը պետք է վաճառվի, որպեզի վերադարձնեն մեր փողը: Սակայն մենք շատ լավ ենք հասկանում, որ ցեցը ընկած կտորները կամ հնացած գույքը ոչ ոք չի գնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ացաս ֆաբրիկայի նախկին աշխատակից Գոհար Թամամյանը:

Գործարանի փոխարեն ներկայումս բարձրահարկ բնակելի շենք է կառուցվում :

«Ում՝ դիմում ենք, հենց լսում են, որ մեր գործը ոստիկանությունից է կախված, հետ են քաշվում: Ինչո՞ւ են ոստիկանությունից վախենում . ոստիկանը պետք է պետք է մեզնից վախենա: Վերջին տնօրենը հիմա հետախուզման մեջ է. մի՞թե այդքան դժվար է նրան գտնել և պատասխանատվության ենթարկել: Նրան մեզ մոտ էին գործուղել հենց ֆաբրիկան քանդելու համար», - իր հերթին նշեց մեկ այլ աշխատակից՝ Հայկանուշ Գալստյանը:

«Ես ողորմություն չեմ ուզում: Իմ աշխատավարձն եմ ուզում: Բուժման կարիք ունեմ, կենսական պահանջներ ունեմ, բայց չեմ կարողանում ապահովել, քանի որ աշխատավարձս չեն տալիս»,- ասաց Սուսաննա Ավագյանը:

Այս փուլում ֆաբրիկայի աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում՝ խնդիրը ևս մեկ անգամ ներկայացնելու համար: Սակայն նման հնարավորություն չի ընձեռվում. «Վարչապետն ավելի հակված է գյուղացիների հետ հանդիպելու, քանի որ գյուղացուն հեշտ է համոզելը, իսկ քաղաքացիներին ավելի լավ են հասկանում՝ ինչ է կատարվում»,- եզրափակեց Գոհար Թամամյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: