Հայերեն   English   Русский  

Ռեքս Թիլերսոնը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 1025

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է ԿԺԴՀ-ի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը: Գրում է Russian.rt.com-ը:

Թիլերսոնի հայտարարությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը: Բալիստիկ հրթիռի փորձարկումն իրենից նոր լարվածության սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և տարածաշրջանում գործընկերների համար», - նշվել է հաղորդագրության մեջ:

Թիլերսոնը նաև հավելել է, որ այն երկրները, որոնք իրենց մոտ ընդունում են հյուսիսկորեացի աշխատակիցների, տնտեսական կամ ռազմական աջակցություն են ցուցաբերում ԿԺԴՀ-ին և չեն իրականացնում ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևը», - հայտարարել է Թիլերսոնը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն պահանջել էր անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիել ԿԺԴՀ-ի փորձարկած հրթիռի կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: