Հայերեն   English   Русский  

​ԿԺԴՀ-ի առաջնորդը հրթիռի հերթական փորձարկումն «ամերիկացի վիժվածքների» համար «նվեր» է անվանել


  
դիտումներ: 822

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնաբանել է նախօրեին Փհենյանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը: Գրում է Russian.rt.com-ը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ տվյալ հրթիռի փորձարկումը ինչ-որ կերպ կարելի է «նվեր» անվանել ԱՄՆ-ի անկախության կապակցությամբ «ամերիկացի վիժվածքների» համար:

Բացի այդ, Կիմ Չեն Ընը ընդգծել է, որ հրթիռի բարեհաջող փորձարկումը լրացրել է Հյուսիսային Կորեայի հնարավորությունները ռազմավարական սպառազինման կապակցությամբ, որոնք ներառում են ատոմային և ջրածնային ռումբեր, ինչպես նաև միջմայրցամաքային հրթիռներ:

Ընդ որում` հյուսիսկորեացի առաջնորդն ընդգծել է, որ Փհենյանը բանակցություններ չի վարի Վաշինգթոնի հետ, քանի դեռ չեն հրաժարվել ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին ԿԺԴՀ-ն նոր բալիստիկ հրթիռի փորձարկում էր իրականցրել, որը 933 կմ. էր թռչել` 2802կմ առավելագույն բարձրության հասնելով: Փորձարկման հրամանը անձամբ Կիմ Չեն Ըն էր տվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: