Հայերեն   English   Русский  

«Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը վատ է». պաշտպան


  
դիտումներ: 910

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացնում է, որ տեսակցել է իր պաշտպանյալի հետ. «Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցել եմ իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին, նա ունի ահավոր գլխացավեր, գլխապտույտ, և ընդհանուր զգացողության վատացում: Եվ առողջական վիճակի վատացումը կապված է նրան դատարանում ոստիկանների կողմից խոշտանգելու և ծեծի ենթարկելու դեպքի հետ:

04.07.2017թ. միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին, որ Ա. Խանդոյանին տանեն քաղաքացիական հիվանդանոց` գլխուղեղի համակարգչային շերտագրում, տոմոգրաֆիա` կատե կատարելու նպատակով»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 28-ին Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղային հարկում ծեծի էին ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: