Հայերեն   English   Русский  

Հասարակությունը խանդավառված չէ Սահմանադրության տոնը նշելու հարցում. Վարդան Այվազյան


  
դիտումներ: 15952

Հայաստանում հասարակությունն այնքան էլ խանդավառված չէ ՀՀ սահմանադրության ընդունման տոնը նշելու հարցում, սակայն դրա պատճառը ամենևին պետք է չէ որոնել սոցիալ-կենցաղային պայմաններում: Այստեղ առավելապես խնդիրը կապված է մտածողության հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս համոզմունքը հայտնեց Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:

«Այսօր ընկերներս զանգում են, ասում՝ շնորհավոր տոնդ: Չեն գիտակցում, որ իմ տոնը չէ, այլ բոլորինս է: դա մեր համայն հայության արժեքն է: Դա պրոֆեսիոնալ տոն չէ: Կգա ժամանակ, երբ ժողովուրդը կգիտակցի Սահմանադրության դերակատարումը մեր կյանքում»,- ասաց Այվազյանը:

Նա նկատեց, որ մոլորակում տեղի ունեցող իրադարձությունները կարելի է մեկ բառով անվան միջազգային իրավունքի ճգնաժամ: Դրա պատճառներից մեկն այն է , որ միջազգային հարաբերություններում բացակայում են սահմանադրական և իրավական սկզբունքները:

Մեր երկրի առջև, ըստ բանախոսի, մեծ մարտահրավեր է կանգնած. մեր Սահմանադրության միջոցով պետք է ամրապնդենք պետականությունը և մասնակից լինել համաշխարհային գործընթացներին:

Արդեն մեկուկես տարի է, որ Հայաստանն ունի կառավարման նոր ձև: Ինչպես հանրությունը, այնպես էլ իշխանությունները հույս են կապում, որ նոր` փոփոխված Սահմանադրությունը կարող է առաջընթացի հիմքեր ունենալ:

«Ընդհանրապես, սահմանադրություններն առաջարկում են իդեալականին մոտ մոդել, և ընդամենը հասարակությունն ու իշխանությունները պետք է մեկտեղեն ջանքերը, որպեսզի հասնեն այդ վիճակին: Մենք էլ եթե ջանքեր չկիրառենք, որևէ արդյունքի չենք կարող հասնել, անհրաժեշտ է տքնաջան աշխատանք իրականացնել»,- ասաց Վարդան Այվազյանը:

Այն հարցին, թե արդյոք նորմալ է, որ ՀՀ-ի նման երիտասարդ երկրում բազմից փոխվել է սահմանադրությունը, սահմանադրգետը նշեց՝ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են երկու հիմքով՝ Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու և ուղղումներ կատարելու: Այվազյանի կարծիքով, երեք անգամ փոփոխություններ կատարվել են, որովհետև հարկ է եղել Սահմանադրության մեջ լրացումներ անելու:

«Բանակը Հայաստանում ապահովում է անվտանգության գործառնական հատված: Մինչդեռ որպեսզի դա լինի լիարժեք, այն պետք է ամրագրված լինի հայեցակարգային առումով: Ցանկացած պետության անվտանգության ապահովողը պետության ճիշտ մոդելն է», - ասաց Այվազյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: