Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկելն առաջարկով է հանդես եկել


  
դիտումներ: 1356

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային փորձարկումից հետո առաջարկել է խստացնել Հյուսիային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք կքննարկենք, թե ինչպես ավելի լավ արձագանքել, ինչպես կարող ենք պահպանել ճնշումը և ինչպես կարող ենք հետագայում ևս խստացնել պատժամիջոցները», - հայտարարել է Մերկելը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման նախաշեմին:

Կանցլերն ընդգծել է, որ Հյուսիային Կորեայից աշխարհի համար լուրջ վտանգ է բխում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն պահանջել էր ԿԺԴՀ-ի կողմից հերթական անգամ բալիստիկ հրթիռի իրականացման կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: