Հայերեն   English   Русский  

​Թխվածքաբլիթ «Սավոյարդի»


  
դիտումներ: 9049

Իտալական խոհանոցից ներկայացվող այս թխվածքաբլիթը նուրբ, բիսկվիտային խմորից է, որ հրաշալի ներծծում է խոնավությունն ու դառնում շատ փափուկ, բերանում հալչող պատառ:

Բաղադրությունը

3 ձվի սպիտակուց

2 դեղնուց

30 գ շաքարափոշի

60 գ շաքարավազ

50 գ ալյուր

Պատրաստումը

Հարիչով սպիտակուցը հարել, ավելացնել 30 գ շաքարավազն ու շարունակել հարելը մինչև բյուրեղները լրվ հալչեն: Զանգվածը պետք է միասեռ ու փայլուն ստացվի:

Մնացած շաքարավազը հարել դեղնուցի հետ, որ փրփրուն զանգված դառնա: Թիակի օգնությամբ զգուշորեն սպիտակուցի զանգվածը լցնել դեղնուցով պատրաստվածի վրա ու խառնել, ավելացնել ալյուրը:

Խմորը լցնել հրուշակեղենային տոպրակի մեջ ու մոմաթղթով պատված տապակի վրա երկարավուն՝10-12 սմ շերտերով խմոր լցնել: Շաքարափոշի ցանել վրան, 10-15 րոպե հետո կրկին շաքարափոշի ցանել, ապա տապակը դնել 1900-2000 տաքացված ջեռոցն ու թխել 10-12 րոպե:

Խրթխրթան անուշեղենը կարելի է մատուցել պաղպաղակի, թարմ պատրաստված մուրաբայի կամ ջեմի հետ, այն շատ կհավանեն ձեր հյուրերը:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: