Հայերեն   English   Русский  

Ֆրանսիան կարգելի բենզինային և դիզելային բոլոր տրանսպորտային միջոցները


  
դիտումներ: 2743

Ֆրանսիան պատրաստվում է մինչև 2040 թվականն արգելել բոլոր տեսակի բենզինային և դիզելային տրանսպորտային միջոցները: Այս մասին հայտարարել է երկրի նորընտիր բնապահպանության նախարարը, գրում է Independent-ը:

Նիկոլա Հյուլոյի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ձեռնարկած միջոցառումների ծրագրի մաս է կազմում: Նա խոստացել էր մինչև 2050 թվականը Ֆրանսիան դարձնել չեզոք ածխածնի երկիր:

Նա նաև նշել է, որ մինչև 2022 թվականը կավարտվի նաև էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածուխի օգտագործումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: