Հայերեն   English   Русский  

Ինչու չներեցին Հովիկ Աբրահամյանին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


  
դիտումներ: 4279

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը նվիրված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալու պատճառներին:

Տնտեսական ցուցանիշները վատն էին, բայց ըստ Փաշինյանի, ավելի վատ տնտեսական պայմաններ էլ են եղել, բայց վարչապետերին ոչինչ չի սպառնացել:

«Ուզում եմ հասկանալ` ինչնա, որ չներվեց Հովիկ Աբրահամյանին: ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին նույն իրադարձությունները ներվեցին, իսկ Հովիկ Աբրահամյանին` ոչ»,-ասաց Փաշինյանը:

Պատճառներից մեկն, ըստ նրա, այն է, որ Հայաստանը թևակոխում է իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, իսկ Հովիկ Աբրահամյանը, Հանրապետական կուսակցության հնաբնակներից լինելով, 2017-2018 թվականներին կարող էր կուսակցությում և խմբակցությունում իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել և խառնել Սերժ Սարգսյանի հայտնի պլանները: Սա է, ըստ Փաշինյանի, Հովիկ Աբրահամյանի հեռացման պատճառներից գլխավորը:

Իսկ Կարեն Կարապետյանի նշանակման պատճառներից մեկը, ըստ Փաշինյանի, այն է, որ Կարապետյանը հնաբնակ չէ ՀՀԿ-ում և կուսակցության ներսում կոնսոլիադացիա ապահովելու մեծ հնարավորություն չունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: