Հայերեն   English   Русский  

​Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 973

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, եթե պայմանները թույլ տան: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե հնարավորություն կա մեղմացնել ներկայիս լարվածությունը և Կորեական թերակղզում առճակատումը, ապա ես պատրաստ եմ հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում», - «Рёнхап» լրատվական գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի նախագահի խոսքերը:

Բացի այդ, Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի առաջնորդին առաջարկել է վերականգնել միմյանցից մեկուսացած բարեկամների հանդիպումները, ինչպես նաև թույլ տալ նրանց նախնիների գերեզմաններն այցելել:

Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը կոչ էր արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռի կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: