Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական կողմը զոհված երեխային դրոշ են սարքում քարոզչության համար. փորձագետ


  
դիտումներ: 4015

Վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանում աննախադեպ ռազմատենչ հիստերա է սկսվել, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով: Հայատյացության ալիքին մասնակցում է երկրի նախագահի դուստը, քարոզչական բոլոր հարթակները գործարկել են:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գյուղերից մեկի հրետակոծության ժամանակ երկու տարեկան աղջիկ է զոհվել, ինչպես նաև նրա տատիկը:

Փորձագետի խոսքով՝ սա հարմար առիթ է դարձել Ալիևի քարոզչամեքենայի համար պատերազմի մասին խոսել, վրեժի ինչ-որ կոչեր անել և Մինսկի խմբից դժգոհություններն հայտնել: Ալիքը ուժեղանում է, սակայն մի հարց կա, որի պատասխանն Ադրբեջանը խուսափում է տալ: Դա այն է, որ այդ գյուղի մոտակայքից հրետակոծվել են հայկական դիրքերը և, ըստ էության, սա եղել է հայկական կողմի պատասխանը: Այդ հատվածն առաջին անգամ չէ նման վիճակում հայտնում. 2015 թվականին նույնպես նման իրավիճակ եղել էր:

Կարեն Վրթանեսյանը նշեց, որ Ադրբեջանը դժգոհում է մի բանից, որից հենց ինքն է ամեն կերպ խուսափում. «Հայկական կողմը, միջնորդները բազմիցս առաջարկել են Ադրբեջանին միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնել: Ադրբեջանն անընդհատ մերժում է, անգամ երբ նախնական համաձայնություն է ձեռքբերվում: Ավելին՝ Ադրբեջանը դժգոհում է կորուստներից, բայց ամեն կերպ մերժում է դիպուկահարներրին առաջնագծից հեռացնելու պահանջը: Մի կողմից անում են ամեն ինչ, որ միջադեպերի դեմն առնելն անհնար լինի, մյուս կողմից՝ սա իրենց համար հարմար առիթ էր ռազմատենչ հիստերիա սկսելու: Ադրբեջանական քարոզիչների համար սա տոն է: Այնպիսի խանդավառությամբ են զոհված երեխայի արյունոտ լուսանկարները տարածում… նորմալ մարդիկ նման քայլերի չէին գնա»,- նշեց նա:

Փորձագետները ներկայացրին վերջին մեկ տարվա միջադեպերի քարտեզը, որտեղ պարզ երևում է՝ դրանք բոլորը տեղի են ունեցել այն տարածքներում, որի մոտակայքում տեղակայված է անդրբեջանական բանակի կրակակետերը, դիրքերը և այլն: Դեպքերից մեկում հրետանին տեղակայված է գյուղի հետևում, այսինքն՝ հայկական կողմին պետք է հարավածեն ադրբեջանական գյուղի վրայով:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա ըստ փորձագետի՝ ԵԱՀԿ Մինսկի արձագանքը այս միջադեպին շատ զուսպ էր.« Խորհուրդ էր տրվում նստել բանակցությունների սեղանի շուրջ. մի բան, որն ադրբեջանցիները փաստացի անընդհատ խաթարում են այդ գործընթացը: եթե դիվանագետերենից այդ փաստաթուղթը փոխենք մարդկային լեզվի նշանակում է՝ եթե դժգոհում եք, գնացեք բանակցեք: Փոխարենը նրանք զոհված երեխային դրոշ են սարքում քարոզչության համար՝ փորձելով համոզել բոլորին, որ հայկական կողմի հետ հնարավոր չէ բանակցել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: