Հայերեն   English   Русский  

«Ողջույն դժոխք». ցուցարարները խոստանում են խափանել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը


  
դիտումներ: 2793

«Ողջույն դժոխք».այսպիսի գրություններով են պատրաստվում դիմավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և աշխարհի այլ առաջնորդներին Համբուրգում հավաքված հակակապիտալիստական ցույցի մասնակիցները, որոնց նպատակն է խանգարել G20- ի գագաթնաժողովի անցկացմանը:

Reuters-ի փոխանցմամբ`ողջ Եվրոպայից հազարավոր ցուցարարներ են գնում նավահանգստային քաղաք միանալու մեծ ցույցին: Ոստիկանությունը սպասում է շուրջ 100 հազար ցուցարարի:

Հուլիսի 7-8-ը կայանալիք G20 գագաթնաժողովի հյուրերին կընդունի Անգելա Մերկելը: Նրանց սպասվում են թեժ բանակցություններ վիճելի հարցերի, ադ թվում` առևտրի և կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:

Մերկելը կընդունի Մեծ քսանյակի առաջնորդներից Թրամփին, Պուտինին, Էրդողանին:

Թրամփը երկկողմ հանդիպում կունենա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ նա Ռուսաստանի վարքը համարել էր «ապակայունացնող»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: