Հայերեն   English   Русский  

Արցախի ՊՆ-ն հրապարակել է նոր տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը


  
դիտումներ: 5564

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը:

Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին ՛՛անհերքելի՛՛ ապացույցներ:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրությանը, մասնավորապես Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարությունը նոր երևույթ չէ: Դեռևս 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո կազմակերպվեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացվեց ադրբեջանական <<փառահեղ>> բանակի հաջողությունները, որոնց արդյունքում <<ազատագրվել>> է այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ էր գտնվում 1994թ. հունվարից ի վեր:

Կարևոր ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է վարում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու մեր մարտավարությանը, ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը: Սրանից բխող հետևությունները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանությանը:






Մեկնաբանություններ - 7

Nikolyas77     17.07.2017 <a href=descargarvideosdeyoutube.top>descargar videos de youtube a mp4</a>

AramBuks     17.07.2017 Жвачка для улучшения силы члена с доставкой




Issacvap     16.07.2017 The best proekts 2017. Реальные проверенные проекты для заработка, здоровья и отдыха 2017

DesaRuins     10.07.2017 Браво, какие нужная фраза..., великолепная мысль
2gj.ru

JohnnyTof     10.07.2017 Hello. And Bye.

FerminDox     10.07.2017 Ckaйп evg7773 Laminine LPGN цена от 28 usd. Как зарабатывать на дому в Ламинине - Laminine LPGN

DesaRuins     09.07.2017 Специально зарегистрировался на форуме, чтобы сказать Вам спасибо за помощь в этом вопросе, как я могу Вас отблагодарить?
2gj.ru
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: