Հայերեն   English   Русский  

Հեղաշրջման փորձի առնչությամբ Թուրքիայում ձերբակալել են 57 անձանց


  
դիտումներ: 1432

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության հրահանգի համաձայն` թրաֆիքինգի դեմ պայքարի բաժանմունքի խմբերը 32 շրջաններում համաժամանակյա գործողություն են իրականացրել:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, գործողության արդյունքում ձերբակալվել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամակցելու մեջ կասկածվող 57 անձ: Նրանք մեղադրվում են ByLock» գաղտնի հաղորդակցության համակարգից օգտվելու մեջ: 2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: