Հայերեն   English   Русский  

​Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը սպասելի էր. քաղաքագետ


  
դիտումներ: 8422

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը սպասելի էր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ սպասելի էր, որ ադրբեջանցիները պետք է կրակեին. սա առաջին անգամ չէ, որ վտանգվում է խաղաղ բնակչությանը: Բնական է, որ Ադրբեջանը չի համաձայնվի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, քանի որ պարզ կդառնա, թե ով էնախահարձակ լինում:

«Չեմ կարծում, թե սա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ է: Պատերազմի նախապատրաստությունն այսպես չի լինում: Երբ մարդիկ նախապատրաստվում են պատերազմի, լռություն են պահպանում: Նմանօրինակ միջադեպերը միայն ներքաղաքական սպառման համար են »,- գտնում է Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ սպանված երեխայի լուսանկարը ցուցադրելը պատերազմական գործողությունների ժամանակ, շատ տարածված է աշխարհում, այն շատ լավ է աշխատում, բոլորը ցնցվում են, իսկ իրականությունը շատ քչերն են իմանում»

Ինչ վերաբերում է Արցախում կայանալիք ընտրություններին, ապա ըստ քաղաքագետի, ապրիլյան պատերազմից հետո երկրում կոնսոլիդացիա է հաստատվել՝ դիմակայելու արտաքին վտանգին: Դա կարտացոլվի ընտրությունների արդյունքներում

Ալ. Իսկանդարյանը տեղին չի համարում համեմատել Ադրբեջանում և Արցախում տեղի ունեցող ընտրությունները. ԼՂՀ-ում ամեն դեպքում ընտրություններ լինում, իսկ Ադրբեջանում շատ վաղուց ընտրություն չի կայանում: Այն ապրում է միապետական համակարգում: «Եթե Ալիևը հեռացվի իշխանությունից, դա կլինի կամ մահանալու դեպքում, կամ հասարակական պայթյունի արդյունքում»:

Անդրադառնալով Մեծ քսանյակի գագաթաժողովին՝ քաղաքագետը նշեց, որ դրա ընթացքում կքննարկվի Սիրիական հարցին, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին.«Իսկ Արցախի հիմնախնդիրը նրանց համար ոչ թե երկրորդական նշանակություն ունի, այլ 20-րդական կարևորություն չունի: Հնարավոր է, որ հնչի Արցախ բառը, բայց ասելը, թե նրանք կնստեն, կքննարկեն, ամբողջ գիշեր չեն քնի ու լուծում կգտնեն, հեռու է իրականությունից», - ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: