Հայերեն   English   Русский  

​Հարսանիքը չեղարկվում է. Եղիզաբեթ 2-րդը արգելել է արքայազն Հարիին Մեգան Մարքլի հետ ամուսնանալ


  
դիտումներ: 5333

Վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին,

որ հուլիսի վերջերին արքայազն Հարին սիրելիի հետ պլանավորում է Աֆրիկա ռոմանտիկ ճանապարհորդության մեկնել, որի ընթացքում մտադիր է ամուսնության առաջարկություն անել Մեգան Մարքլին: Գրում է Elle.ru-ն:

Սակայն արքայազնը հավանաբար ստիպված կլինի չեղարկել նշանադրությունը: Օրեր առաջ Բուքինգհեմյան պալատին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ թագուհին չափազանց բացասական է տրամադրված արքայազնի` շուտով ամուսնանալու մտադրության նկատմամբ:

«Եղիզաբեթ 2-րդն արգելել է Հարիին Մեգանի հետ ամուսնանալ: Նա ասել է, որ դեմ չէ նրանց հարաբերություններին, սակայն Մեգանը չի կարող արքայական ընտանիքի անդամ դառնալ, քանի որ համապատասխան ծագում և բրիտանական քաղաքացիություն չունի, ինչպես նաև նախկինում ամուսնացած է եղել: Արքայազն Հարին փորձել է դժգոհել թագուհու որոշման դեմ, սակայն Եղիզաբեթ թագուհին նրան վերջնագիր է ներկայացրել, որ եթե նա ցանկանում է կյանքը Մեգանի հետ կապել, ապա ստիպված կլինի ամբողջությամբ հրաժարվել արտոնություններից և պալատից հեռանալ: Այդ զրույցից հետո արքայազն Հարին հուսալքված տեսք է ունեցել», - հայտարարել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ արքայազն Հարին վերջերս ելույթով էր հանդես եկել և խոստովանել, որ երբեք չի ցանկացել թագավոր դառնալ: Այդ հարցազրույցից հետո շատերը կարծիք են հայտնել, որ նա հեշտությամբ կարող է լքել Բուքինգհեմյան պալատի պատերը հանուն սիրելիի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: