Հայերեն   English   Русский  

​Բելլա Հադիդն անկեղծորեն պատմել է մոդելի աշխատանքի մասին


  
դիտումներ: 9650

Սուպերմոդել Բելլա Հադիդը մտադիր չէ միայն մոդելային բիզնեսով սահմանափակվել, իրեն հայտնի աստղ չի համարում և չի վախենում ավելորդ քաշից:

Այդ մասին Հադիդը պատմել է իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում: Գրում է Elle.ru-ն:

«Կարծում եմ մոդելի աշխատանքն ինձ հնարավորություն կտա հետագայում այլ աշխատանքով զբաղվել: Նկատի չունեմ, որ մոդելի աշխատանքն ինձ դուր չի գալիս, ուղղակի մարդիկ կարծում են, որ մոդելի մասնագիտությունը հայտնի դառնալու լավ միջոց է: Սակայն իրականում դա այդպես չէ: Ես 18 տարեկանում արդեն ֆինանսապես անկախ եմ դարձել ծնողներիցս և ինքս եմ իմ բնակարանի համար վճարել: Եվ այդ ամենը հնարավոր է դարձել միայն այդ աշխատանքի շնորհիվ», - խոստովանել է Բելլա Հադիդը:

Նա հիշել է նաև, թե ինչպես է արձագանքել Dior նորաձևության տան հրավերին. «Երբ լսեցի այդ մասին, արտասվեցի երջանկությունից, դա անսպասելի էր: Ես չէի հավատում և հարցնում էի գործակալին, թե միթե խոսքը հենց բոլորին քաջ հայտնի Dior նորաձևության տան մասին է և նա ոչինչ չի շփոթում»:

Թեև Հադիդը հրաժարվել է հարցազրույցի շրջանակներում քննարկել անձնական կյանքը, սակայն մեծ հաճույքով սեր է խոստովանել Քենդալ Ջեներին, որի հետ ընկերությունը 15 տարեկանից է սկսվել. «Մենք առաջին անգամ հանդիպեցինք, միասին սուշի կերանք և շուտով լավագույն ընկերուհիների վերածվեցինք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: