Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում այրվել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի Camden Lock շուկան: Ինչպես հաղորդում են Լոնդոնի հրշեջ ծառայությունից երեկոյան բռնկված կրակը տարածվել է խոշոր շուկայի 3 հարկերում և շինություններից մեկի տանիքում:
Հրդեհը մարելու համար ուղարկվել է 10 հրշեջ մեջենա, ավելի քան
70 հրշեջներ:
Ավելի ուշ քաղաքի հրշեջ ծառայությունը թվիթերյան գրառմամբ հայտնեց,
որ հրդեհը տեղայնացվել է, սակայն հրշեջները
շարունակելու են աշխատել այն լիովին մարելու համար:
Տուժածների մասին չի հաղորդվում: