Հայերեն   English   Русский  

Տվյալներ էին ձեռք բերվել «Հաց բերողի» կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության մասին. Գլխավոր դատախազ


  
դիտումներ: 2298

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Խորհրդարանում անդրադափձավ «Հաց բերողի» մահվան հանգամանքներին:

Մասնավորապես, թե ինչու առաջին անգամ կալանքից ազատված Արթուր Սարգսյանն ավելի ուշ կրկին կալանավորվեց:

«Առաջին անգամ կալանքը փոխվել է կոնսիլիումի մասնագիտական եզրակացության հիման վրա, մասնագիտական կարծիքը հնարավորություն էր տվել փոխելու խափանման միջոցը; Դրանից հետո նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն, որի եզրակացությունը հակասում էր կոնսիլիումի եզրակացությանը, որոշվեց նշանակել կրկնակի փորձաքննություն: Հստակեցվեց նախորդ փորձաքննության բացերը եւ տրվեց վերջնական եզրակացություն, որ Արթուր Սարգսյանը տառապում էր համաատասխան հիվանդություններով, որոնք չեն համընկնում Կառավարության որոշմամբ կալանքի հետ անթույլատրելի հիվանդությունների հետ: Ուզում եմ ասել, որ երկրորդ կալանավորման համար սա չէր հիմք հանդիսացել, այլ դատավարական օրենքի պահանջը: Արթուր Սարգսյանը խախտում էր թույլ տվել: Նա պատշաճ ծանուցվել էր, բայց չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, բացի դրանից գործով տվյալներ էին ձեռք բերվել Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Նշենք, որ «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: