Դավթաշենում երթուղային տրանսպորտը կողաշրջվել է, երկու երեխա հոսպիտալացվել են
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող «Գազել » (վարորդ՝ Գ. Ղ.) և «Opel Zafira» մակնիշների (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները, վերջինը շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel Zafira»-ի ուղևորներ՝ 2004 թվականին ծնված Գ. Գ.-ն և 2010 թվականին ծնված Ս. Հ.-ն հոսպիտալացվել են «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց», որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Իսկ 1981 թ. ծնված Ա. Ա.-ն և 1960 թ. ծնված Ս. Ս.-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղից դուրս են գրվել՝ հրաժարվելով բուժօգնությունից:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Աղբյուր` Փաստինֆո