Հայերեն   English   Русский  

Երգիչ Սթինգն իր մրցանակային 100 հազար եվրոն նվիրաբերել է փախստականների ծրագրին


  
դիտումներ: 9139

Այս տարի շվեդական երաժշտական Polar Music Prize մրցանակաբաշխության մրցանակակիր, բրիտանացի հայտնի երգիչ Սթինգն իր մրցանակի ողջ դրամական մասը` 1 միլիոն կրոնը (104 հազար եվրո) փոխանցել է Շվեդիայի երիտասարդ փախստականների աջակցման ծրագրին: Այս մասին հայտարարել է Շվեդական Ժառանգություն հիմնադրամը:

Երիտասարդ փախստականների ծրագրին մասնակցում են երիտասարդներ, որոնք ապրում են ոչ միայն փախստականների համար նախատեսված կենտրոններում, այլև ընտանիքներում:

«Պատիվ ունեմ արժանանալու այս տարվա Polar մրցանակին և մեծ ուրախությամբ նվիրաբերում եմ մրցանակային գումարը Շվեդիայի Songlines երիտասարդական նախաձեռնությանը: Երաժշտությունը կարող է կամուրջներ կառուցել, և այս ծրագիրը շեշտում է, թե ինչ կարևոր նշանակություն կարող է ունենալ երաժշտությունը երիտասարդ փախաստականներին նոր հասարակությունների հետ մերձեցնելու հարցում»,-ասել է Սթինգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: