Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները լավացումը դրական կանդրադառնա Հայաստանի վրա. քաղաքագետ


  
դիտումներ: 825

G20 գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպումը նախատեսված 30 րոպեի փոխարեն տևել է մոտ 2 ժամ 20 րոպե:

«Այդ հանդիպումից լուրջ ակնկալիքներ կային. համաշխարհային կարևորագույն հիմնախնդիրների վրա դա կարող է ունենալ մեծ ազդեցություն»,-ա յսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի 2 դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ երկու նախագահը խոսել են թե երկկողմ հարաբերությունների մասին, թե միջազգային խնդիրների մասին՝ Սիրիա, Կորեա և այլն:

«Չեմ կարծում, թե լուրջ լուծումներ եղել են, քանի որ սա առաջին հանդիպումն էր: Սակայն Սիրիայի հարցում հավանաբար կարձանագրվի որոշակի առաջընթաց, քանի որ սա ամենակարևոր թեման է»,- նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերություններին, ապա քիչ հավանական է, որ պատժամիջոցները մոտ ժամանակներում վերացվեն:

«Հանդիպումը կարելի է բնութագրել դրական գոնե որպես առաջին ՝ ճանաչողական հանդիպում», - ասաց Ս. Սարգսյանը:

Արտաքին ազդակները լուրջ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի զարգացումների վրա և ռուս-ամերիկյան հակասությունները արդեն իսկ իր հետևանքները ունեցել է՝ թե տնտեսական, թե քաղաքական առումով:

Երբ գերտերությունների հարաբերությունները լարվում են, փոքր պետություններին ավելի դժվար է մանևրել. կա´մ պետք է մեկին սատարեն, կա´մ պարզապես փորձել ոտքի տակ չընկնել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումն, իհարկե, դրական կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա՝ հաշվի առնել ԱՄՆ-ի բարդ հարաբերությունները Իրանի հետ, ԱՄՆ-ի և ՌԴ-ի փոփոխվող հարաբերությունները Թուրքիայի հետ, թե նրանց դերը որպես Մինսկի խմբի համանախագահներ և այլն:

Քաղաքագետը նկատեց, որ Մինսկի խումբը միակ հարթակն որտեղ, այդ երկու երկիրը, ինչպես նաև Ֆրանսիան ընդհանուր լեզու են գտել և դիրքորոշումների առումով հակասություն չունեն. «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները լավացումը դրական կանդրադառնա Հայաստանի վրա, ինչպես տնտեսական, այնպես էլ արտաքին քաղաքականության առումով»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: