Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում երիտասարդ ակտիվիտին ծեծի ենթարկելու դեմ բողոքի համար ձերբակալել են ընդդիմադիր կուսակցության անդամի


  
դիտումներ: 618

Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Ֆիզուլի Հուսեյնովը հունիսի 9-ին կրկին ձերբակալվել է Բաքվի Սաբաիլի շրջանում:

Այսօր` հունիսի 10-ին, նրան տեղափոխել են շրջանային դատարան, որտեղ, ըստ վերջին տվյալների Հուսեյնովը մինչև այժմ գտնվում է: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է ընդդիմադիր կուսակցության երիտասարդկան կոմիտեի ղեկավար Իլհամ Գուսեյնովը:

Նշենք, որ ավելի վաղ Ֆիզուլի Հուսեյնովին երկու անգամ ոստիկանությունը ձերբակալել: Պատճառ է հանդիսացել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով միայնակ ցույցեր կազմակերպելը:

Այս անգամ Հուսեյնովին ձերբակալել են տնից դուրս գալուց անմիջապես հետո: Վերջինս նպատակ է ունեցել ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին խոշտանգումների դեմ միայնակ բողոքի ակցիա անցկացնել:

Հունիսի 19-ին Հուսեյովը ձերբակալվել էր «Մայիսի 28» մետրոյի կայարանի մոտ, երբ վերջինս կանգնած էր «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառը ձեռքին: Նրան տեղափոխել էին Նասիմիի ոստիկանության բաժանմունք: Ձերբակալության հաջորդ օրը նրան ազատ էին արձակել` դատապարտելով 200 մանաթ (118 դոլար) տուգանքի:

Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել էին 2016 թ-ի մայիսին, երբ քաղաքական կարգախոսներ էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Օրերս Գիյաս Իբրահիմովը խոշտանգումների է ենթարկվել գաղութում. գաղութի պետն ու պետի տեղակալը դաժան ծեծի են ենթարկել երիտասարդին` վնասելով ականջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: