Հայերեն   English   Русский  

Հիվանդությունների 66%-ը բուժում է սնունդը. Երկարակեցության բաղադրատոմս` հայտնի բժշկից


  
դիտումներ: 2335

Հայտնի գենետիկ, բժիշկ, տասնյակ գրքերի հեղինակ Քրիստո Մեմերսկին դասընթացներ է անցկացնում աշխարհով մեկ` 63 երկրների 200 համալսարաններում: Պրոֆեսորը վստահեցնում է, որ մարդիկ իրենք են իրենց գերեզմանը փորում` սխալ մթերք օգտագործելով:

Ծերացում

Ծերությունը բնական վիճակ չէ: Շատ գիտնականների կարծիքով ծերությունը հիվանդություն է, որը մենք ինքներս ենք առաջ բերում` սնվելու հարցում մեր ոչ խելամիտ վարքագծով: Մարդկանց 70%-ը մահանում է սննդամթերքի հետ հանցավոր վերաբերմունքի պատճառով: Հոդատապը, շաքարախտը, խոցերը, ինֆարկտը, կաթվածը, քաղցկեղի տարբեր տեսակները քաղաքակրթության պատուհասն են:

Ծերությունը դանդաղեցնող մթերքներ

Բավական է հետևել սնվելու պարզ կանոններին և ծերությունը կնահանջի: Գլխավոր կանոնը` ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Պրոֆեսորն առանձնացնում է ծերացումը դանդաղեցնող մի խումբ մթերքներ: Դրանք են` բանջարեղեններ, մրգեր, յոգուրտ, կաթ և գինի:

Գինի ՞


Картинки по запросу wine

Այո, գինի, բայց իսկականը և ոչ շատ: Ֆրանսիայում ավանդաբար մսի վրա կարմիր գինի են լցնում և դա ճիշտ է:

Առաջին հորիզոնականում բնական յոգուրտն է` պատրաստված բուլղարական ցուպիկով: Չոր կաթից և խմորիչից պատրաստված յոգուրտը բուժիչ չէ: Բնական յոգուրտն ավելի դյուրամարս է. այն կանխում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղն ու օստեոպորոզ հիվանդության զարգացումը:

Картинки по запросу natural yogurt

Կա օրգանիզմը մաքրելու և նիհարելու պարզ միջոց

500 գրամ բնական յոգուրտին ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ քացախ, 1 ճաշի գդալ դարչին և 40 կաթիլ 30%-անոց ակնամոմի թուրմ: Դեսերտը բազմազան դարձնելու համար կարելի է ավելացնել հավամրգի, hապալաս, ընկուզեղեն, բանան: Հատապտուղն ու ընկույզը` մեկ բուռ, իսկ բանանը ոչ ավելի, քան մեկ քառորդը:

Այս համեղ դեսերտը կարել է ուտել նախաճաշին և ընթրիքին: Եթե 20 օր շարունակ 2 ժամը մեկ 2 գդալ ուտեք, կնկատեք, որ ձեր իրանը բարակել է, ավելացել է մազերի փայլը և օրգանիզմն ընդանուր առմամբ առողջացել է:

Գեղեցկության վիտամիններ գեղեցկության համար

Գեղեցկության լավագույն վիտամինները առկա են գազարով և սխտորով աղցանի մեջ: Սխտորը սպանում է բոլոր մանրէները:

Картинки по запросу chesnok i морковь

Նման հատկություն ունի նաև ակնամոմը: Այն սպանում է հարբուխի վիրուսները, պայքարում ստամոքսի գաստրիտի, կոլիտի, դիզբակտերիոզի դեմ, ունի հիանալի հակաքաղցկեղային կանխարգելիչ հատկություն: 20-30 կաթիլ ակնամոմի թուրմն ավելացրեք 50 մլ. ջրի մեջ և խմեք օրական 2 անգամ:

Կանայք կարող են պատրաստել վարսերը, եղունգներն ու մաշկը գեղեցկացնելու այս միջոցը. ապակե տարրայի մեջ խառնեք հավասար չափով մեղր, հունական ընկույզ, ծիրանի չիր, չամիչ, կիտրոն և խմեք օրական 3 անգամ` 1 թեյի գդալ:

Սննդի մեջ առկա թույները

Աշխարհում 200-ից ավելի քիմիական նյութեր կան, որոնք մթերքին հաճելի հոտ և տեսք են հաղորդում: Այդ նյութերը մահացու են: Ապրանք գնելիս կարդացեք ամենամանր տառերով գրված տեքստը. հենց դրանում են թվարկում վտանգավոր հավելումները: Նատրիումի նիտրատն ու նատրիումի նիտրիտը ամենատարածված «մարդասպաններն են»: Դրանք օգտագործում են մսին թարմություն տալու և պահածոներում բոտուլիզմի զարգացումը կանխելու համար: Դրանք ավելացնում են երշիկի, նրբերշիկի, բեկոնի, վիտչինայի և ձկնային պահածոներում, քսում են սառեցրած մսի և ձկան վրա:

Շատ վտանգավոր են շշալցված հիդրոքսիտոուոլը և բուտիլհիդրոքսիանոզոլը, որոնք օգտագործում են չիփսերի և աղցանների պատրաստման մեջ, ավելացնում են նաև տորթերի, մաստակի, մակարոնի մեջ` թարմությունը պահելու և պահպանման ժամկետն ավելացնելու համար:

Նկատենք, որ սրանք երեխաների ամենասիրած մթերքներն են, որոնք առաջացնում են քաղցկեղ և ալերգիա:

Երեխաների համար պակաս վտանգավոր չեն նաև պատրաստի հյութերը: Դրանք պարունակում են հատուկ բուսական յուղ, որը թունավոր է մարդու համար, այդ պատճառով խմեք միայն թարմ քամած հյութ:

Աղ-շաքարավազ

20-րդ դարի սկզբում մարդի 5 անգամ ավելի քիչ շաքարավազ էին օգտագործում, քանի հիմա: Շաքարավազը մարդկության համար անեծք է, այն վնասում է սիրտը, թոքերը, երիկամները և ստամոքսը: Մոռացեք նաև գազավորված ըմպելիքների և լիմոնադների մասին:

Բարձր ճնշմամբ տառապողները չեն էլ կասկածում, որ գլխավոր պատճառը աղի մեծ քանակությունն է: Շատ վտանգավոր է սոված փորին չիփսեր, պոպկորն կամ աղի ընկույզ ուտելը. դա ինքնասպանության նման մի բան է:

Երկարակեցության բաղադրատոմս

  • 1.Մի ընդունեք ավելի շատ կալորիա, քան ծախսում եք
  • 2.Ամեն օր մեկ խնձոր կերեք
  • 3.Խմեք սառեցրած ջուր և բուսական թուրմեր
  • 4.Աշխատեք ակտիվ
  • 5.Ամեն օր լոգանք ընդունեք
  • 6.Քնեք սառը սենյակում
  • 7.Հանգստյան օրերին քայլեք կամ հեծանիվ քշեք 10-15 կմ.
  • 8.Շրջապատեք ձեզ ընկերներով, ուրախացեք, ծիծաղեք, մի հրաժարվեք սեռական հարաբերություններից
  • 9.Երբեք մի մտածեք կամ ասեք, թե ծերանում եք




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: