Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանդիպում են ունեցել


  
դիտումներ: 720

Համբուրգում «Մեծ քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հանդիպմանը Թուրքիայի նախագահը կարևորել է ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպումը: Ըստ Էրդողանի` այդ հանդիպումը շատ կարևոր է Սիրիայում և Իրաքում ընթացող գործողությունների տեսանկյունից:

«Մեր տարածաշրջանում Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի առնչությամբ մեծ ակնկալիքներ կան: Ես կարևորություն եմ տալիս ներկայիս հանդիպմանը: Իմ և թուրք ժողովրդի անունից Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած կամքի համար»,- ասել է Էրդողանը` դիմելով Պուտինին:

Էրդողանը վստահություն է հայտնել, որ տնտեսական, զբոսաշրջության, ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը էլ ավելի կամրապնդի Թուրքիայի և Ռուսաստանի կապերը: Թուրքական կողմում բանակցություններին մասնակցել են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, հետախուզության ազգային ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: