Հայերեն   English   Русский  

«Երևի սկսենք մենք էլ զենք վաճառել Ուկրաինային». Արշակ Զաքարյան


  
դիտումներ: 17242

«Դժվար է ասելը, թե սահմանին ինչ իրավիճակ է. իրադարությունը շատ արագ է փոխվում»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, որ վերջերս էր այց կատարել Արցախ, մասնավորապես դիրքեր:

«Լարվածություն դեռ կա: Ադրբեջանը դեռ ներքին լսարանի համար ձևականությունները շարունակում է երեխայի և կնոջ մահվան հետ կապված: Նրանք իրենց բնակիչներին պետք է ցույց տան, որ իբրև թե ինչ-որ բան անում են: խոցելի տեղեր են փնտրում և փորձում մեզ վնաս հասցնել»:

Սակայն նման գործողություններ նախկինում էլ են եղել. «Տարբերությունը այն է, որ եթե առաջ գիշերներն էին իրենց նման ոտնձգություն թույլ տալիս, հիմա, քանի որ մենք ուժեղացրել ենք առանջագիծը և նրանք հասկանում են, որ գիշերը հարձակվելը ավելի վտանգավոր է դարձել, ցերեկն են սկսել հրետակոծություններ անել»:

Արշակ Զաքարյանն անգամ վստահ չէ, որ ադրբեջանցի երեխայի ու կնոջ մահի պատճառը հայկական Զինված ուժերի պատասխան գործողությունն էր. «Շատ հնարավոր է, որ դա իրենց անփույթ գործողությունների հետևանք լինի: Կարող է մեկ այլ դիրքից կրակած լինենև իրենց դիպած լինի: Ոչինչ չի բացառվում: Ես մեկ բան հաստատ գիտեմ. մեր զորքերը գյուղերի վրա հատուկ նշանառությամբ չեն կրակում: Բավական շատ հարմար դիրքեր ունենք: Եթե կրակենք գյուղում այլևս ոչ ոք չի ապրի: Սակայն մենք չենք անում նման գործողություններ»:

Արշակ Զաքարյանի խոսքով՝ ներկայիս իրավիճակը չի փոխվի, քանի դեռ միջազգային ատյաններն անհասցե հայտարարություններ են անում ու քանի դեռ Ադրբեջանը հրաժարվում է ներդնել հետաքննությունների մեխանիզմը. «Հայաստանը վաղուց համաձայնել է այդ մեխանիզմների տեղադրման հետ, իսկ Ադրբեջանը մերժում է: Միջազգային հանրությունը պետք է հարց տա՝ ինչո՞ւ եք մերժում, եթե իրոք հայերն են խախտում, ինչո՞ւ եք չեք ուզում, որ դրանք տեղադրվեն»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Ըստ էության՝ հայկական կողմն արդեն տեղադրել է այդ մեխանիզմը, կան տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսում են ամեն ինչ. «Շատ ուրախ եմ, որ հայկական Զինուժը ընտրել է մի քաղաքականություն, որ եթե մի տեղից կրակում են, ուրեմն պետք է այդ տեղը ոչնչացնել»,- ընդգծեց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՌԴ-ն նոր զենք է վաճառել Ադրբեջանին, Զաքարյանը նշեց, որ ցանկացած երկրի կողմից զենքի վաճառքին բացասական երևույթ է.« Այս դեպքում հատկապես ցավալի է, քանի որ Ռուսաստանի Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նույնն է , ինչ մենք զենք վաճառենք Ուկրաինային. Երևի սկսենք՝ որպես բիզնես էլի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: