Հայերեն   English   Русский  

ԻՊ առաջնորդն իսկապես սպանված է. իրավապաշտպանները հաստատում են


  
դիտումներ: 1209

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է: Այս մասին հայտարարել են Syrian Observatory for Human Rights կազմակերպության իրավապաշտպանները, գրում է Reuters-ը:

Կազմակերպության աղբյուրները հայտարարել են, որ Բաղդադին իսկապես սպանվել է, սակայն չեն մանրամասնել, թե երբ:

«Ճշտված տեղեկություն ունենք, որը ստացվել է ԻՊ առաջնորդներից, այդ թվում արևելյան` Դեր Զորի առաջնորդներից»,-ասել է կազմակերպության մոնիտորինգային խմբի բրիտանական մասնաճյուղի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը:

ԻՊ առաջնորդը խալիֆայության ստեղծման մասին հայտարարել էր 2014 թվականին: Եթե նրա մահը իրականություն է, ապա դա ջիհադիստների խմբի համար ամենամեծ հարվածը կլինի:

Իրաքցի և քուրդ պաշտոնյաները դեռևս չեն հաստատում տեղեկությունը:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ խոսվում է Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: